Հայերեն   English   Русский  

​Տանիքում ստեղծված այգիներից ամենաբարձրը Լոնդոնում է


  
դիտումներ: 1490

Լոնդոնում «Վոկի-Տոկի աշտարակում է բացվել ամենաբարձր այգին, որը հասանելի է բոլորին` թե երկրի հյուրերին և թե բրիտանացիներին:

«Երկնային այգին» բուսածածկ հատվածներից է կազմված ու հանգստի գոտիներից: Այն տեղակայված է Ֆենչերչ փողոցի 155 մ բարձրությամբ երկնաքերի 3 հարկերում:

Ամենավերին տաղավարներում ծառանման բույսեր են, իսկ ներքևի տաղավարում ողջ տարին ծաղկող բույսեր են, ինչպիսին աֆրիկյան շուշանն է:

Լուսամուտներից 360 աստիճան շառավղով հորիզոն է բացվում, 2 ռեստորան է տեղակայված ու սրճարան: Այցելուների մուտքն անվճար է, սակայն այցը պետք է նախապես ամրագրել ու մոտն ունենալ անձնագիր, կամ էլ անձը հաստատող լուսանկարով փաստաթուղթ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: