Հայերեն   English   Русский  

Առաջիկայում Չինաստանի տրամադրած 200 մեքենաների ողջ խմբաքանակն արդեն Հայաստանում կլինի


  
դիտումներ: 343

Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններում մենք առաջնահերթորեն կարեւորում ենք գործակցությունը առողջապահության ոլորտում. առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպման ժամանակ շեշտել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունը:

Երկուստեք ընդգծվել է հայ-չինական գործակցության բարձր մակարդակը: Կողմերը հույս եւ վստահություն են հայտնել, որ հարաբերությունները հետայսու առավել կսերտանան: Թորոսյանը բարձր է գնահատել առողջապահության ոլորտում չինական կողմի օժանդակությունը` առանձնացնելով հատկապես շտապօգնության 200 մեքենայի տրամադրումը, որոնցով կփոխարինվի հանրապետությունը սպասարկող մեքենաների ողջ կազմը:

Թիան Էրլունն ընդգծել է չինական կողմի պատրաստակամությունը` Հայաստանի հետ փոխանակվել ապահովագրության համակարգի ներդրման փորձով, բժիշկների վերապատրաստումների պրակտիկ շարք անցկացնել: Անդրադարձ է եղել դեղագործության ոլորտում համատեղ քայլերի հնարավորությանը:

«Պատրաստ ենք առավել սերտորեն աշխատել Հայաստանի հետ, քանի որ ձեր` հայերի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունենք, եւ կարեւոր չէ երկրի փոքրությունը»,-ասել է դեսպանը:

Նախարար Թորոսյանը փոխանցել է, որ առաջիկայում Չինաստանի տրամադրած 200 մեքենաների ողջ խմբաքանակն արդեն Հայաստանում կլինի, եւ հանրապետության բոլոր մարզերին շտապօգնության մեքենաների բաշխման ու աշխատանքի մեկնարկը կտրվի հանդիսավորապես:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: