Հայերեն   English   Русский  

Վրաերթ Զովունի գյուղում. քաղաքացու առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության


  
դիտումներ: 298

Օգոստոսի 20-ին, ժամը 21:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում՝ «ԱՆԻ» կաթնամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Ա.-ը (1988թ.) «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Հ. Ս.-ին (1993 թ.), ով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: