Հայերեն   English   Русский  

Նարեկ Սարգսյանը ոնց որ թե շուտով կհայտնվի մեր տեսադաշտում. Վալերիյ Օսիպյան


  
դիտումներ: 833

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մնեջ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկությունը հաստատեց Հհ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Մենք համագործակցում ենք «Ինտերպոլ» կենտրոնական բյուրոյի հետ: Թույլ տւվեք մանրամասներ չհայտնել, բայց ոնց որ թե շուտով Նարեկ Սարգսյանը կհայտնվի մեր տեսադաշտում»,- ասաց ոստիկանապետը:

Հարցին, թե Նարեկ Սարգսյանը ե՞րբ է հատել Հայաստանի սահմանը, Օսիպյանը պատասխանեց. «Հատել էր այն ժամանակաշրջանում, երբ որ մենք հայտարարել էինք հետախուզում դրանից մեկ-երկու օր առաջ»։

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ հուլիսի 5-ին, քանի որ իրավապահները պարզել էին, որ Նարեկն իր թինկապահի հետ հունիսի 22-ին մեկնել է Մոսկվա՝ այնտեղից որևէ եվրոպական երկիր մեկնելու նպատակով։ Իսկ մինչ Հայաստանը լքելը Նարեկ Սարգսյանը Արտեմ Պետրոսյանի միջոցով իր ընկերոջը՝ Սերոբ Սահակյանին էր փոխանցել Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանի բանալին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: