Հայերեն   English   Русский  

2019 թվականին Ճապոնիան Հայաստանին կտրամադրի 40 հրշեջ–փրկարարական մեքենա. Հրաչյա Ռոստոմյան


  
դիտումներ: 445

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում իր հարյուրօրյա գործունեությունն է այսօր ամփոփել Հրաչյա Ռոստոմյանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը նախապատրաստում է նոր կառուցվածքային փոփոխություններ՝ սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով: Փրկարար ծառայությունում արդեն իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ, միավորվել են ստորաբաժանումներ, օպտիմալացման հետեւանքով աշխատանքից ազատվողներ չեն եղել:

Գազալցակայանների անվտանգության հետ կապված յուրաքանչյուր մարմին իր գործառույթն ունի: Գազաբալոնները 15 տարին մեկ պետք է փոխվեն, բայց ստուգումների արդյունքում պարզվում է, որ դրանք չափանիշներին չեն համապատախանում: Գազալցակայաններում ստուգումներ են իրականացվել, հայտնաբերվել են խախտումներ, դրանք արդեն շտկվել են:

2019 թվականին Ճապոնիայի կառավարությունը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը կտրամադրի 40 միավոր հրշեջ–փրկարարական մեքենա:

Անտառային հրդեհները բացառելու համար կանխարգելիչ գործողություններ են իրականացվում: Այս տարի նույնիսկ չորրորդ աստիճանի անտառային հրդեհ չի գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: