Հայերեն   English   Русский  

«Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին


  
դիտումներ: 828

«Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորումը լուծարվելու է: «Հիմնադիր խորհրդարանը» «Սասնա ծռեր» անվանումով կուսակցություն կստեղծի, որը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Նա նշեց, որ կուսակցությունը ստեղծվում է «Հիմնադիր Խորհրդարանի» և «Սասնա ծռեր» խմբավորման հիման վրա:

«Առաջիկա օրերին նախաձեռնող խումբ կստեղծվի, որը կզբաղվի կուսակցության ծրագրի մշակմամբ, գրանցման և այլ հարցերով»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:

«Սասնա ծռեր» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին նշեց, որ իրենց ուժը նման չի լինելու ուրիշ ոչ մի կուսակցությայն, իր էությամբ լինելու է շարժում։

«Մենք նկատի ունենալով, որ ժամանակի շունչը, փորձելու ենք ընդառաջ գնալ այժմեական թելադրանքին։ Ճկուն, հնարավորինս թափանցիկ, ազատ, բազմահարթակ մի կառույց է լինելու, որտեղ պարտադիր չէ, որ բոլորը կուսակցական լինեն։ Գերիշխող է լինելու ընդգծված ժողովրդավարակն մթնոլորտը, ուղիղ ժողովրդավարության տարրերի ներառումը։ Արտերկրի հայությունը ևս ներգրաված է լինելու այս ամենին»,- ասաց նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: