Հայերեն   English   Русский  

Անհատ քաղաքացին ԵԿՄ անունից հայտարարություն է հրապարակել, հրավիրել են իրավապահ մարմինների ուշադրությունը


  
դիտումներ: 5665

asparez.am կայքում հայտարարություն էր հրապարակվել երկրապահի Շիրակի մարզային խորհրդի անունից, իբր կիրակի ժամը երեքին ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահի ընտրություն է անցկացվելու

և հրավիրում են զոհված ազատամարտիկների, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին մասնակցելու: ԵԿՄ ՇՄ կառույցի ղեկավարն այս լուրը լսել է իր ընկերներից, ովքեր զանգահարել են իրեն և ասել, թե ինչու իրենց էլ չի հրավիրել: Նորությունից զարմացած Ալեքսանյանը կապվել է կայքի պատասխանատուների հետ, հետաքրքրվել, ովքեր են բերել հայտարարությունը: Իմանալով անձի ինքնությունը, Յուրա Ալեքսանյանը ankakh.com-ի հետ զրույցում նշեց.

- Մենք իրեն 2008-2009 թվերին, որպես աջակից ընդգրկել ենք երկրապահի կազմում, հետո իմացել ենք ով է, իրենից ինչ է ներկայացնում՝ վռնդել ենք ուղղակի:
Պարզվում է տվյալ անձը /Յուրա Աթոյանը/ Ալեքսանյանի համար առաջին անգամը չէ, որ անակնկալ է մատուցել.

- Մի ամիս ու կես առաջ էլ էդ նույն մարդը Երևանի կենտրոնում հայտարարել էր, թե իբր ես Գյումրու կայարանի հրապարակում գտնվող ոստիկանության դիմաց մահափորձ եմ կատարել իր նկատմամբ, - պատմում է ԵԿՄ Շիրակի մարզաին խծորհրդի նախագահն:

Վերադառնալով հրապարակված հայտարարությանը Ալեքսանյանը նշեց՝ իրենք հանդես են եկել այդ ամենը հերքող հայտարարությամբ: Նաև լրացնում է, Աթոյանի հայտարարությունում նշված մասնակիցներից զրուցել է Արայիկ Խանդոյանի հետ, վերջինս հերքել է, թե պատրաստվում է գալ և Գյումրիում ինչ-որ նիստի մասնակցել:

- Տվյալ անձը, ով փորձում է իմ համբերությունը, այնքան կապ չունի երկրապահի հետ, որ անգամ չգիտի՝ ընդհանրապես, մարզային խորհրդի նախագահի պաշտոնը ոչ թե ընտրովի է, այլ նշանակովի, - ասում է Յուրա Ալեքսանյանը:
Ինչ քայլեր է պատրաստվում կատարել մարզային խորհրդի նախագահը, եթե այնուամենայնիվ հայտարարության հեղինակները իրենց նշանակած նիստը գումարեն, Յուրա Ալեքսանյանի պատասխանը մեկն էր՝ արդեն դատախազությունը թող զբաղվի դրանով, ինչպես կարող են մեկ, երկու անձ հանդես գալ իրենց հետ կապ չունեցող իրավական կազմակերպության անունից: Ամեն ինչ պարզ կլինի օգոստոսի 26-ի երեկոյան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: