Հայերեն   English   Русский  

​Մանուկների գյուտերի օրը


  
դիտումներ: 1756

Գիտեք արդյոք, թե ինչն է միավորում ջրային դահուկները, մորթե ականջակալները, մրգային պաղպաղակները` փայտիկով ու Բրայլի տառատեսակը: Այդ բոլորը երեխաներն են հորինել:

Ամեն տարի շուրջ 500 հազար երեխա տարատեսակ գաջեթներ ու խաղեր են հայտնագործում, ստեղծում ու մոդիֆիկացնում տեխնիկա ու ռոբոտներ: Մանկական բոլոր գյուտերն անկասկած կյանքն ավլի հարմարավետ ու հետաքրքիր են դարձնում: Այսօր հենց այդ օրն է, որ պետք է ուրախանանք երեխաների գյուտարարությամբ, գնահատենք նրանց հայտնագործություններն ու խրախուսենք նրանց բազմակողմանի տաղանդները:

Այսօր ողջ աշխարհը նշում է Մանուկների գյուտերի օրը կամ, այլ կերպ` Այսօր գյուտարար մանուկների օրն է : Օրվա ընտրությունը խորհրդանշական է.այդ օրն է ծնվել պետական գործիչ, դիվանագետ, գիտնական, գյուտարար, լրագրող Բենջամին Ֆրանկլինը: Նրա առաջին հայտնագործությունը` թևերին հագցվող լողաթաթերն են, որ նա հորինել է 12 տարեկանում:

Ֆրանկլինի համերկրացի 13-ամյա Բենի Բենսոնը 1923-ին Ալյասկայի պետական դրոշի մրցույթին ուղարկեց իր էսքիզը.երկինքը խորհրդանշող կապույտի վրա նահանգի պաշտոնական ծաղիկ անմոռուկի ու Մեծ Արջի համաստեղության և բևեռաստղի պատկերը: Դա տղային հաջողություն բերեց:

Երեխաների գյուտերն անթիվ են,պարզապես պետք է լրջորեն ականջ դնել նրանց մտքի գոհարներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: