Հայերեն   English   Русский  

Մարզպետարանի գլխավոր մասնագետը Վրաստանում ավտովթարի հետեւանքով մահացել է


  
դիտումներ: 2490

Երեկ՝ օգոստոսի 27-ին, մահացել է Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապ վարչության գլխավոր մասնագետ Սամվել Քամալյանը,հաղորդում է Առավոտը:

Նա վերջերս, իր արձակուրդի ժամանակ, բժիշկների խմբի հետ մեկնել է Վրաստան` հանգստանալու, այնտեղ նրանց ավտոմեքենան վթարի է ենթարկվել: Ս. Քամալյանը վթարի ժամանակ նստած է եղել վարորդի կողքին, ծանր վնասվածքներ է ստացել: Նա 61 տարեկան էր:

Համացանցում ցավակցության եւ ափսոսանքի բազում խոսքեր են գրվել համեստ եւ բարի մարդու, առողջապահության լավ մասնագետի մահվան կապակցությամբ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: