Հայերեն   English   Русский  

​Ձմերուկի մուրաբա


  
դիտումներ: 2615

Ձմերուկը կտրատել պատառներով, միջուկից առանձնացնել կեղևը : Սպիտակ մասը 2-3 սմ մեծության կտորներով կտրատել և 20 րոպե կրաջրի մեջ դնել: Դրանից հետո հոսող ջրով լավ լվանալ, ապա 5-10 րոպե տաք ջրով եփելուց հետո հանել, լցնել մաղի մեջ` հովացնելու:

Շաքարից օշարակ պատրաստել, ձմերուկի պատրաստի կտորները լցնել թասի մեջ` եռման օշարակն էլ լցնել վրան, եփել 20-30 րոպե, ապա կրակից հանել և 2-3 ժամով դնել մի կողմ: Գործողությունը կրկնել երկրորդ անգամ` 20-30 րոպե եփել, ապա կրակից թասը վերցնել ու ամբողջ պարունակությամբ դնել մի կողմ կրկին 2-3 ժամով: Երրորդ անգամ արդեն եփել այնքան, մինչև պատրաստ լինելը: Առաջարկվում է եփի վերջում վանիլին ու կիտրոնահյութ ավելացնել:

Բաղադրությունը

1 կգ ձմերուկի առանձնացրած կտորների համար` 1,5 կգ շաքարավազ, 400 գ ջուր, մի ծրարիկ վանիլին և կես կիտրոնի հյութ:

Բաղադրատոմսը վերցված է «Հայկական խոհանոց» ժողովածուից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: