Հայերեն   English   Русский  

Լիրայի անկումը ազդել է Թուրքիայում զբոսաշրջության որակի վրա


  
դիտումներ: 4338

Թուրքիայում ֆինանսական ճգնաժամն ու թուրքական լիրայի անկումը վատթարացրել է այդ երկրում զբոսաշրջային բիզնեսի որակը, ընդ որում՝ խթանիչ ազդեցություն է ունեցել զբոսաշրջիկների թվի աճի ու նրանց կողմից Թուրքիայի խանութներից ապրանքների ձեռքբերման վրա:

«Թուրքիայում առևտուրը շահավետ է դարձել, քանի որ մեկ ամերիկյան դոլարի դիմաց կարել է ավելի շատ թուրքական լիրա ձեռք բերել: Սակայն Քուշադասը մերձքաղաքային տարածքում գտնվող հյուրանոցի սեփականատերը ի հաշիվ սննդի որակի խնայողություն է արել, իսկ տեսարժան վայրերի այցելության փաթեթների արժեքը, որոք վաճառվում են դոլարով, աճել է»,- «Թուրան» լրատվական գործակալությանը պատմել է Քուշադասըից վերադարձած Բաքվի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Նուրիդա Ալիգըզըն:

Ադրբեջանցի զբոսաշրջիկները բողոքել են նաև թուրքական հյուրանոցներում մատուցվող ճաշատեսակների որակից և համից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: