Հայերեն   English   Русский  

Անուշ Գրիգորյանն ու Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ


  
դիտումներ: 477

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի էջից, Ռուսաստանի Էլիստա քաղաքում ընթացող Բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ:

Մարությանը գեղեցիկ և տպավորիչ մենամարտում առավելության հասավ Իռլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Անուշ Գրիգորյանը բացահայտ առավելությամբ հաղթեց լեհ մարզիկին: Մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ:

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ Բագրատ Ավոյանի գլխավորությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: