Հայերեն   English   Русский  

Մոնիկա Լևինսկին հարցազրույցից հեռացել է Քլինթոնի մասին հարցից հետո


  
դիտումներ: 1486

The Jerusalem Post պարբերականի փոխանցմամբ՝ Մոնիկա Լևինսկին, որը տարիներ առաջ հասարակական-քաղաքական սկանդալի մասնակից էր դարձել Բիլ Քլինթոնի հետ ունեցած սեռական հարաբերությունների պատճառով, հեռացել է հարցազրույցից, երբ լրագրողը նրան հարց է ուղղել, թե արդյոք ներողություն ակնկալում է ԱՄՆ նախկին նախագահից: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթի տվյալներով՝ Լևինսկին ելույթ է ունեցել Channel 2-ի եթերում հեռարձակվող մամուլի ասուլիսի շրջանակներում, որի ընթացքում պատմել է Քլինթոնի հետ սեռական սկանդալից հետո իր անձնական կյանքի մասին: «էմոցիոնալ» ելույթից հետո նա պետք է զրուցեր տեղական լուրերի հեռուստահաղորդավար Յոնիտ Լևիի հետ: Սակայն առաջին հարցի հետո, թե արդյոք անձնական ներողություն ակնկալում է Քլինթոնից, Լևինսկին հեռացել է հարցազրույցից:

«Կներեք, բայց ես չեմ կարող դա անել», - ասել է նա ստուդիայից հեռանալուց առաջ:

Մամուլի ասուլիսի կազմակերպիչները չեն կարողացել բացատրել Լևինսկիի նման քայլը: Նրա ներկայացուցիչը ևս չի կարողացել պատասխանել, թե արդյոք դա կապված էր հնչեցված հարցի հետ:

Ավելի ուշ թվիթերյան իր միկրոբլոգում Լևինսկին հաղորդավար Լևիին խաբեության մեջ է մեղադրել և հայտնել, որ վերջինս մոլորեցրել է իրեն, քանի որ իրենք նախօրոք քննարկել էին, թե ինչ հարցերի նա պետք է պատասխանի: Լևինսկին գրել է, որ իրեն նման հարց ուղղելով՝ հաղորդավարն անտեսել է իրենց նախնական պայմանավորվածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: