Հայերեն   English   Русский  

​Լրագրողների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքի մեղադրանքով պետք է տեղի ունենա Տարոն Մարգարյանի և Արթուր Գևորգյանի հարցաքննությունը


  
դիտումներ: 579

2018թ. փետրվարի 19-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել՝ իր հրավերով Երևանի քաղաքապետարան այցելած լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնագիտական, օրինական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առթիվ:

2018թ. մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Արամ Մկրտչյանը որոշում էր կայացրել՝ նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու և Արթուր Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Սույն գործի դատաքննությունն իր շարունակությունն էր ունեցել ՀՀ գլխավոր դատախազությունում, այնուհետև՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ թիվ ԵԴ/0123/11/18 գործի շրջանակներում բողոքն ամբողջությամբ մերժվել էր՝ անհիմն և չհիմնավորված լինելու պատճառաբանությամբ:

Սույն որոշման դեմ Վերաքննիչ քրեական դատարանը օգոստոսի 31-ին բավարարել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի բողոքը, հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ակնկալում ենք, որ Տարոն Մարգարյանն ու Երևանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը կներգրավվեն որպես մեղադրյալներ:

(Տես՝ https://www.youtube.com/watch?v=hSWPgLGUyJ4&t=2s)





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: