Հայերեն   English   Русский  

Թուրքիայում աճել է արտագաղթողների թիվը


  
դիտումներ: 7548

Թուրքիայում աճել է արտագաղթողների թիվը:

Ի համեմատություն 2016 թ-ի ցուցանիշի՝ 2017 թ-ին արտագաղթողների թիվն աճել է 42.5 տոկոսով՝ կազմելով 253.640 մարդ: Արտագաղթողների 54 տոկոսը տղամարդիկ են, 46 տոկոսը՝ կանայք: Այս մասին նշված է Թուրքիայի վիճակագրական ծառայության (TÜİK) հաղորդագրությունում, գրում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը:

Ըստ վիճակագրության՝ արտագաղթողների 15.5 տոկոսը 25-29 տարեկան երիտասարդներ են, 14.4 տոկոսը՝ 20-24 տարեկան, 12.3 տոկոսը՝ 30-34 տարեկան անձինք: Թուրքիայից արտագաղթողների թվում կան այնտեղ ժամանակավորապես բնակվող Իրաքի, Ադրբեջանի, Սիրիայի, Աֆղանստանի և Չինաստանի քաղաքացիներ: Թուրքիան լքող քաղաքացիների մեծ մասը Ստամբուլի, այնուհետև Անկարայի, Անթալիայի, Բուրսայի և Իզմիրի բնակիչներ են:

2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Թուրքիայի բնակչությունը կազմել է 80.810.525 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: