Հայերեն   English   Русский  

Տիրամիսու


  
դիտումներ: 2717

Բաղադրությունը

200 գ ցանկացած տեսակի փխրուն թխվածքաբլիթ

200 գ ցածր յուղայնությամբ կաթնաշոռ

100 գ թթվասեր

50 գ շաքարավազ

1 թ. գդալ սուրճ

վանիլին, կակաո

Պատրաստումը

Բլենդերում հարել կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազն ու վանիլինը մինչև համասեռ զանգված ստացվելը: Պատրաստել սուրճ (սովորական, լուծվող) ու թխվածքաբլիթները 5 վրկ ընկղմել սուրճի մեջ:

Ապա, հերթով տարածել թխվածքաբլիթի շերտը, վրան կրեմը քսել: Տիրամիսուն գեղեցիկ կնայվի ապակյա տարայի, ասենք` բաժակի մեջ: Մաղով վրան կակաո ցանել ու ստացվածը դնել սառնարանը մի ամբողջ գիշեր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: