Հայերեն   English   Русский  

Երիտասարդացման տիբեթյան բաղադրատոմս (սիրտ-անոթային համակարգի առողջացման համար)


  
դիտումներ: 2629

Այս բաղադրատոմսը հայտնաբերվել է 1971 թ., տիբեթյան վանքերից մեկում՝ կավե սալիկների վրա:

Կարծիք կա, որ այն գրի է առնվել դեռևս մ.թ.ա. IV դարում:

Դրա արդյունքներն, ասում են, անգնահատելի են.

1. օգնում է ճարպային նստվածքներից արյունատար համակարգի մաքրմանը,

2. նպաստում է նյութափոխանակության կարգավորմանը,

3. ամրացնում է արյունատար անոթների պատերը,

4. լավագույն միջոց է համարվում ստենոկարդիայի, ինֆարկտի, կաթվածի, սկլերոզի ու տեսողական խնդիրների դեմ,

5. երիտասարդացնում է օրգանիզմը:

Բաղադրությունը

350 գ սխտոր

բժշկական սպիրտ 200 գ

կափարիչով կավե կամ ապակյա տարա

Պատրաստումը

Սխտորը մաքրել, կտրատել ու տրորել փայտե հավանգում, վերցնել ստացված զանգվածից 200 գ, այն, որ հատակում է, քանի որ դրանում հյութը շատ է: Վրան լցնել 200 մլ սպիրտն ու տարայի բերանն ամուր փակել, մնացած սխտորը կարելի է կերակրի մեջ օգտագործել: Խառնուրդը թրմել 10 օր, ապա քամել մի քանի շերտ թանզիֆով, մնացորդն էլ լավ ճզմել: Ստացված հյութը թրմել ևս 3 օր:

Ընդունման կարգը

1-ին օր. նախաճաշին` 1, ճաշին` 2, ընթրիքին` 3 կաթիլ,

2-րդ օր. նախաճաշին` 4, ճաշին` 5 և ընթրիքին` 6 կաթիլ,

3-րդ օր. նախաճաշին` 7, ճաշին` 8 և ընթրիքին` 9 կաթիլ,

4.-րդ օր. նախաճաշին` 10, ճաշին` 11 և ընթրիքին` 12 կաթիլ,

5-րդ օր. նախաճաշին` 13, ճաշին` 14 և ընթրիքին` 15 կաթիլ,

6-րդ օր. նախաճաշին` 15, ճաշին` 14 և ընթրիքին` 13 կաթիլ,

Ու նման կերպ` նվազման կարգով:

10-րդ օրն արդեն` նախաճաշին` 3, ճաշին` 2 և ընթրիքին` 1 կաթիլ:

11-րդ օրը` նախաճաշին` 25, ճաշին` 25 և ընթրիքին` 25 կաթիլ:

12-րդ օրից կուրսը սկսել նորից` այնքան ժամանակ, մինչև պատրաստուկը վերջանա:

Այս միջոցը պետք է ընդունել ուտելուց 20 րոպե առաջ: Սրտի կաթիլների նման կաթեցնել 50 գ կամ մեկ քառորդ բաժակ սառը կաթի կամ ջրի մեջ: Ու իհարկե լավ կլինի նշեք, թե որերորդ օրն է` կաթիլների քանակը չշփոթելու նպատակով: Այս միջոցն առաջարկվում է 40-անց տարիքի մարդկանց ու խորհուրդ է տրվում կրկնել յուրաքանչյուր 6 տարին մեկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: