Հայերեն   English   Русский  

​Բջջային մակարդակով օրգանիզմը պաշտպանող մթերքներ


  
դիտումներ: 920

Նորություն չէ, որ բոլոր մթերքներն էլ օգտակար են, գիտենք, ու չի խանգարի վերհիշել, թե որն ինչ հատկություններով է օժտված:

Խնձորը վերացնում է շնչուղիների բորբոքումը, մաքրում ու սպիտակեցնում է ատամները:

Արքայախնձորն օգնում է լավ մարսողությանը, պայքարում ցելյուլիտի դեմ:

Տանձը միջոց է փորկապության ու օստեոպորոզի դեմ:

Հավի մսում մեծ քանակությամբ սպիտակուց կա, քիչ ճարպեր ու չնչին քանակությամբ կալորիաներ: Այսինքն` թռչնամիս ուտելով՝ մկանային զանգվածը կարելի է ավելացնել առանց ավելորդ քաշ կուտակելու:

Ադամաթուզը մարսողական համակարգի, արյան ճնշման կարգավորմանն է նպաստում ու լիցքավորում է էներգիայով:

Վարունգը դուրս է բերում թույներն օրգանիզմից, բուժում արևային այրվածքները, բարելավում մարսողությունը:

Բալը աղիքների անցանելիությունն է կարգավորում, միզամուղ է, նվազեցնում է ուռուցքառաջացումը:

Վարսակաձավարը մեղրով հարուստ է սպիտակուցներով, սննդային բարձր արժեք ունի ու էներգիայով է լիցքավորում:

Ոսպը նյարդային համակարգի աշխատանքն է կարգավորում, օրգանիզմից հեռացնում ավելորդ հեղուկը ու կանխում անեմիան:

Բադրիջանը դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, բարելավում միզուղիների վիճակն ու նաև հիշողությունը:

Երկաթ պարունակող բանջարեղենն օգնում է կանխել անեմիան, բուժում վերքերն ու նվազեցնում ֆիզիկական ու մտավոր հոգնածությունը:

Դեղձը կանխում է երիկամների հիվանդությունը, բարելավում աղիքների անցանելիությունն ու վերացնում տագնապայնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: