Հայերեն   English   Русский  

​Ընդամենը 1 կորիզ (հին հնդկական բաղադրատոմս)


  
դիտումներ: 1545

Ավոկադոն մեր կողմերի պտուղ չէ, այդուհանդերձ այն կարծես կամաց-կամաց տեղ է գտնում մեր սեղանին: Այս օտարականը մեծ, հզոր կորիզ ունի, որը երբեմն փորձում ենք ծլեցնել, աճեցնել, քանի որ դեն նետելը պարզապես ափսոս է:

Իսկ ինչպե՞ս կարելի է այն օգտագործել:

Մեծ քանակությամբ տանինների պատճառով այն դառնահամ է, պարունակում է նաև պերսին, որը կաթնասունների համար թունավոր է: Բացի այս նյութերից, ավոկադոյի կորիզը հարուստ է կալիումով ու ֆոսֆորով ավելի շատ, քան ուտելի պտղամիսը, դրանք էլ մանրէասպան հատկություն ունեն: Դրանցում սապոնիններ կան, որոնք նյութափոխանակությունն են կարգավորում ու օրգանիզմն ազատում «վատ» խոլեստերինից: Իսկ ֆլավոնիլը, որ նույնպես պարոնակվում է ավոկադոյի կորիզներում, համարվում է հակաքաղցկեղային նյութ ու օգնում ինչպես հիվանդության կանխարգելմանը, այնպես էլ բուժմանը:

Իսկ բուժման համար պետք է մանրակրկիտ հետևել դեղամիջոցի պատրաստման ցուցումներին: Օգտագործելուց առաջ պետք է կորիզի վրայի կեղևը հեռացնել ու դրա միջուկը չորացնել:

Դրանից հետո քերիչով անցկացնել ու դնել ոչ բարձր ջերմությամբ տաքացած փուռը 1 ժամ: Կորիզի քերուկը պետք է թեթևակի վարդագունի ու կարմրաոսկեգույն երանգ ստանա:

Ստացված փոշին կարելի է ավելացնել կաթին, շիլաներին կամ մրգային աղցաններին: Այն առաջարկվում է կիրառել ավելորդ քաշի դեպքում, աթերոսկլերոզի ու ճնշման խնդիրների պարագայում: Թարմ վիճակում այս մթերքը չի օգտագործվում:

Ավոկադոյի կորիզից ստացված փոշին հակաուռուցքային հատկությամբ է օժտված: Փորձակենդանիների վրա արված ուսումնասիրություններով ապացուցվել է դա:

Բնական հակաբիոտիկ է. բրազիլացի գիտնականները մի շարք փորձարկումներից հետո ապացուցել են, որ այն նաև հակասնկային հատկություն ունի ու կարելի է հաջողությամբ կիրառել արևադարձային` դեղին տենդ կոչված վտանգավոր հիվանդության դեմ պայքարելու նպատակով:

Օգնում է մարսողությանը, դեռևս դարեր առաջ ամերիկյան հնդկացիները դրանք կիրառել են մարսողական խանգարումների դեմ:

Հակաօքսիդանտ է. 2003-ին Սինգապուրի համալսարանի գիտնականները հանգեցին այն եզրակացության, որ ավոկադոյի կորիզը, ինչպես և մանգոյինը, մեծ քանակությամբ կատեխիններ ու պրոցիանիդներ` ազատ ռադիկալների դեմ «մարտնչող» նյութեր է պարունակում:

Իջեցնում է խոլեստերինի մակարդակը: Դա կապված է կորիզի պարունակած բջջանքի մեծ քանակությամբ, որը խոչընդոտում է վնասակար ճարպերի կլանումը ստամոքս-աղիքային տրակտում:

Երիկամների ու լեղապարկի քարերի դեմ միջոցի պատրաստումը

Վաղուց է այս բաղադրատոմսը Հնդկաստանում կիրառվում, ու լավ արդյունքներ կան գրանցված: Բացի այդ, չափազանց պարզ է` իր արդյունավետությամբ հանդերձ:

Բաղադրությունը

Ավոկադոյի մեկ կորիզ

200 մլ տաք ջուր:

Կորիզից կեղևը հեռացնել, ապա միջուկը բարակ շերտերով կտրատել, բլենդերում մանրացնել, ստացված փոշին լուծել ջրի մեջ ու ընդունել: 1 կորիզից ստացվածը բաժանել 4 մասի: Օգտագործել օրական մեկ անգամ, ոչ ավելի: Լավ կլինի ընդունել գիշերը, քնելուց առաջ: Բուժման տևողությունը հստակ չի նշվում, հիմնված է սեփական զգացողությունների հետ:

Հետևեք հստակ չափաբաժնին, սակայն ամեն առաջարկվող միջոց համաձայնեցրեք մասնագետի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: