Հայերեն   English   Русский  

Fashion Media Awards մրցանակաբաշխության աստղային հյուրերը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1939

Նյու Յորքում աշխարհիկ կյանքը շարունակում է եռալ: Օրեր առաջ մեկնարկած հերթական նորաձևության շաբաթի շրջանակներում ամերիկացի դիզայներները հաջորդաբար ներկայցնում են իրենց գարուն-ամառ հավաքածուները, իսկ ոլորտի ակտիվիստները հյուրերի կարգավիճակում ցուցադրում են իրենց ոճային կերպարներն ու սիրով լուսանկարվում պաշտոնական լուսանկարիչների տեսախցիկների առաջ: Գրում է Spletnik.ru-ն:

Սակայն նորաձև մարաթոնի ծրագիրը միայն ցուցադրություններից կազմված չէ: Նախօրեին երեկոյան Նյու Յորքում տեղի է ունեցել The Daily Front Row-ի մրցանակների հանձնման ավանդական արարողությունը:

Այս տարի մրցանկաբաշխությանը ներկա են գտնվել Իրինա Շեյքը, Ջիջի Հադիդը, Էշլի Գրեմը, Փերիզ Ջեքսոնը, Դարեն Քրիսը, Թես Հոլիդեյը և շատ այլ հայտնիներ, որոնցից մի քանիսը դատարկաձեռն չեն հեռացել արարողությունից:

Այսպես օրինակ, Ջասթին Բիբերի հարսանցուն՝ Հեյլի Բոլդուինը, արձանիկի արժանացել է Fashion Media Personality անվանակարգում, Վիննի Հարլոուն՝ Breakthrough Model, Էշլի Գրեմը՝ Fashion Force անվանակարգերում: Իսկ ռուս մոդել Իրինա Շեյքը հերթական անգամ մրցանակի արժանացել է ոճի կուռք անվանակարգում:

Ирина Шейк

Ирина Шейк

Ирина Шейк

Ирина Шейк

Пэрис Джексон

Хейли Болдуин

Тейлор Хилл

Тесс Холлидей

Приянка Чопра

Даррен Крисс

Хейли Болдуин

Эван Росс и Эшли Симпсон

Сейлор Бринкли Кук

Катерина Грэхэм

Ники Минаж и Винни Харлоу

Уитни Порт

Ди и Томми Хилфигер, Карин Ройтфельд

Эшли Грэм





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: