Հայերեն   English   Русский  

Թրամփը նախագահ է դարձել Գվեն Ստեֆանիի հանդեպ նախանձի պատճառով. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 1875

PageSix պորտալի փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միացել է 2016 թ. նախագահական ընտրությունների մրցավազքին այն պատճառով, որ իր աշխատավարձը հեռուստատեսությունում ավելի քիչ է եղել, քան երգչուհի Գվեն Ստեֆանիին: Գրում է Gazeta.ru-ն:

Այդ տարբերակն արտահայտվել է Մայքլ Մուրի «Ֆարենգեյթ 9/11» ֆիլմում, որը ցուցադրվելու է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Մուրի տվյալներով՝ 2015 թ. Թրամփը տեղեկացել է, որ NBC հեռուստատեսությամբ հեռարձակվող իր «Թեկնածու» շոուի համար ավելի քիչ է վարձատրվում, քան Ստեֆանին «Ձայնը» նախագծում ժյուրիիի անդամ լինելու համար:

Որպեսզի ապացուցի, որ ինքն ավելի հայտնի է երգչուհուց, Թրամփը «կեղծ հայտարարություն» է տարածել նախագահական ընտրություններին իր թեկնածության առաջադրման մասին: Մուրը չի բացահայտել աղբյուրները, որոնցից ստացել է նման տեղեկությունները, սակայն PageSix պորտալը նշում է, որ Մուրը և Թրամփը աշխատել են միևնույն հոլիվուդյան գործակալի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: