Հայերեն   English   Русский  

Ռեփեր Մաք Միլլերին մահացած են գտել


  
դիտումներ: 1655

26-ամյա Ռեփեր Մաք Միլլերին մահացած են գտել իր իսկ տանը: Ամերիկացի ռեփերին մահացած են գտել Կալիֆորնիայի իր տանը: Աս մասին տեղեկությունը հաստատել է Լոս Անջելեսի դատախազը:

ԶԼՄ-ների տեղեկության համաձայն՝ Միլլերը չէր թաքցնում թմրամիջոցների իր օգտագործումը և մահացել է դրա մեծ չափաբաժնի օգտագործումից:

Սեպտեմբերի 7-ի առավոտյան նրան գտել են անգիտակից վիճակում, այնուհետև հաստատել վերջինիս մահվան լուրը:

Այս պահին ընթանում է քննություն և մահվան պատճառը դեռևս պաշտոնապես չի հայտարարվել:

Ռեփերը, որի իրական անունը Մալքոլմ Ջեյմս Մքքորմիք է, հայտնի է դարձել 2011թ-ի իր ալբոմները թողարկելուց հետո:

Ռեփերը հանդիպում էր երգչուհի Արիանա Գրանդեի հետ 2012 թ-ից: Նրանք միասին ներկայացրել են մի քանի աշխատանքներ:

Մայիս ամսին Միլլերը մեկ անգամ ձերբակալվել էր թմրանյութի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: