Հայերեն   English   Русский  

​Մելանյա Թրամփը Սպիտակ տան անանուն հեղինակին սաբոտաժի մեջ է մեղադրել


  
դիտումներ: 371

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան աշխատակից, The New York Times պարբերականի անանուն հեղինակը «սաբոտաժի է ենթարկում ԱՄՆ-ն» իր գործողություններով: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով՝ Սպիտակ տան անանուն հեղինակը պետք է բացահայտի իր ինքնությունը:

Նա նաև հավելել է, որ տվյալ անձն իր «վախկոտ» գործողություններով սաբոտաժի է ենթարկում Միացյալ Նահանգները: Մելանյան ընդգծել է, որ խոսքի ազատությունը կարևոր է ԱՄՆ-ի համար, սակայն ամերիկյան լրատվամիջոցները պետք է ազնիվ պատասխանատու լինեն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ The New York Times թերթը պետք է անհապաղ բացահայտի այն պաշտոնյային, որը անանուն հոդվածով քննադատել է իրեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: