Հայերեն   English   Русский  

Ֆլորենցիայում արգելել են փողոցում սնվել


  
դիտումներ: 770

Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի քաղաքապետարանը արգելել է բնակիչներին քաղաքի կենտրոնում՝ մայթերի վրա սնվել: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ արգելքը վերաբերում է քաղաքի հատկապես այն փողոցներին, որտեղ մեծ թվով զբոսաշրջիկներ են լինում:

Ինչպես նշվել է, քաղաքի բնակիչներն ու զբոսաշրջիկներին արգելվում է սնվել՝ փողոցների մայթերին նստած, խանութների և բնակելի շենքների մուտքերի մոտ:

Ընդ որում՝ արգելքի խախտման համար տուգանքը 500 եվրո է կազմում:

Սակայն արգելքը գործում է որոշակի ժամանակահատվածներում, մասնավորապես՝ տեղական ժամանակով 12:00-15:00 և 18:00-22:00:

Անցյալ տարի հաղորդվել էր, որ Բանգկոկի իշխանությունները որոշել են արգելել քաղաքում ամբողջ փողոցային սնունդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: