Հայերեն   English   Русский  

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Դուբայում ներկայացրեց «Կարմենը»


  
դիտումներ: 2513

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը սեպտեմբերի 6-15-ը հյուրախաղերով ներկայանում է Դուբայի օպերային թատրոնում, որտեղ ընթանում են Բիզեի «Կարմեն» և Մոցարտի «Կախարդական սրինգ» հանրահայտ օպերաների պրեմիերաները:

Այս մասին հայտնում է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հանրային կապերի բաժինը:

Բիզեի «Կարմեն» օպերայի երեք ներկայացումներն էլ արդեն տեղի ունեցան Դուբայի օպերային թատրոնում՝ արժանանալով հանդիսականների բարձր գնահատականին։ Ժամանակակից շնչով ներկայացվող «Կարմենի» ռեժիսորը Նաիրե Ստեփանյանն է։

Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչների հետ միասին Դուբայում ներկայանում են նաև օպերային թատրոնի երգչախումբը, նվագախումբը, բալետային թատերախումբը, Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները։

Դուբայի հանդիսատեսին ներկայացվեց տպավորիչ բեմական հագուստ՝ դիզայներ Քրիստինե Ավետիսյանի ձևավորմամբ և չափազանց ինքնատիպ լուծումներով բեմի ձևավորում, որն իրականացվել է Հայաստանի օպերային թատրոնի գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի կողմից։ Ներկայացման դիրիժորն էր Քրիստոֆեր Օկասեքը (ԱՄՆ)։ Թատրոնի գլխավոր խմբավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան։

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյան։

«Կարմենում» հանդես եկան հետևյալ մենակատարները՝

Կարինե Բաբաջանյան

Գրետա Բագիյան

Հովհաննես Այվազյան

Սարգիս Աղամալյան

Գևորգ Հակոբյան

Դավիթ Բաբայանց

Մերի Մովսիսյան

Ալինա Փահլևանյան

Հայկ Տիգրանյան

Գրիգոր Աբրահամյան

Աշոտ ղանթարջյան

Հովհաննես Անդրեասյան

Թամարա Դադոյան

Արծվիկ Դեմուրչյան

Դուբայի օպերային թատրոնում սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին կներկայացվի նաև Մոցարտի «Կախարդական սրինգը»։ Ներկայացման հագուստների ձևավորումը կատարել է անվանի դիզայներ Ալբերտո Սպազին։ Ներկայացման բեմադրությունը իրականացրել է իտալացի նշանավոր ռեժիսոր Պաոլո Միչիկեն։

Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը։

Դուբայի օպերան, որը գտնվում է քաղաքի սրտում, մի յուրօրինակ վայր է, բազմաֆունկցիոնալ ներկայացումների կենտրոն՝ հիասքանչ ձևավորմամբ ու ժամանակակից լուծումներով, որը հնարավորություն է տալիս լավագույնս իրականացնելու ցանկացած ներկայացում ու միջոցառում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: