Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե հիմա տեսեք․ Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 1187

"Սա դավադրություն է, սա հանցագորություն է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, Ոստիկանությանը ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին և նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության", դավիթաշենցիների հետ հանդիպման ժամանակ քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ դեռևս այն ժամանակ, երբ ինքը "Հայկական ժամանակ" օրաթերթի գլխավոր խմբագիրն էր, թերթում հրապարակել էր տեղեկություն, որ որոշ օլիգարխներ և պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապ ունեցող անձիք ժողովրդից թալանած միջոցներով ձեռք են բերել գաղտնալսող սարքեր և պետության հատուկ ծառայություններին զուգահեռ ստեղծել են հատուկ ծառայություններ պետության մեջ։

"Ես այսօր պատասխանատու ձևով ասում եմ՝ այդ բոլոր չակերտավոր հատուկ ծառայությունները, սափրագլուխները հայտնաբերվելու են և ոչնչացվելու են։ Բոլոր ապօրինի զինված խմբավորումները զինաթափվելու են"։

Փաշինյանը հրապարակավ հանձնարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին 2 ժամից լսել նրանց զեկույցը կատարված աշխատանքների և արձանագրված արդյունքների մասին։

Արձագանքելով քաղաքացիներից մեկին՝ Փաշինյանն ասաց․ "Տո Մկին էլ, ձկին էլ։ Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու։ Հայաստանում գողերի ժամանակը անցել է, ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի, գտնելու ենք, բերելու ենք գողացված ամեն մի լումա, ամեն մի կոպեկ"։

Նրա խոսքով՝ բոլոր նրանք, ովքեր սիրո և հանդուրժողականության հեղափոխականությունն ու իրենց ժպիտները շփոթում են թուլության հետ, հենց այսօր կզգան օրենքի և ժողովրդի հուժկու հարվածը։

"Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, դուք որոշել եք Հայաստանի ժողովրդին մարտահրավեր նետել, դե հիմա տեսեք",-հայտարարեց Փաշինյանը։

Դիմելով հավաքվածներին՝ նա ասաց, որ հայ ժողովրդի դեմ խաղ չկա, և որ Հայաստանի Հանրապետությունում "սպիտակները հաղթել են, և սևերի պարտությունն անշրջելի է"։

"Հայաստանի Հանրապետությունում սևերը ջախջախված են և նրանք այլևս ոտքի չեն կանգնելու։ էսա մենք ձեզ ընենց Յութուբում տեղադրենք, որ չկարենաք Յութուբից դուրս գաք",-ասաց Նիկոլ Փաշինյանը։






Մեկնաբանություններ - 2

Արմեն     12.09.2018 Էս մարդը լուրջ հիվանդա, բացի ծախված լինելուց իհարկե:

Նարինե     11.09.2018 Հերիքա քեզ ճղես , ամոթա վերջապես վարչապետ ես , թէ մոռացել ես։ Դուք այդպես էլ մնացիր ընդիմադիր, դուք դուրս էք գալիս ձեր դեմ։
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: