Հայերեն   English   Русский  

Դատախազությունը որոշել է Backstreet Boys խմբի մենակատարին բռնաբարության մեջ չմեղադրել


  
դիտումներ: 383

ABC7 հեռուստաընկերության փոխանցմամբ` Լոս Անջելեսի շրջանային դատախազի գրասենյակից հայտարարել են, որ ամերիկյան Backstreet Boys խմբի մենակատար Նիկ Քարտերին բռնաբարության մեջ չեն մեղադրի: Գրում է Gazeta.ru-ն:

Օկրուգի դատախազության տվյալներով` Քարթերի դեմ գործի հայցային վաղեմության ժամկետն ավարտվել է հինգ տարի առաջ:

«Հետևաբար ապացույցների ուժեղ և թույլ կողմերի վերլուծությունը արդարացված չէ», - նշվել է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:

Հայտարարվել է նաև, որ այդ հիմքով հայցը մերժվել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Dream փոփ խմբի անդամ Մելիսա Շումանը հայց է ներկայացրել Քարթերի դեմ: Նա վստահեցնում է, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ինքն ընդամենը 18 տարեկան է եղել: 2000-ական թթ. Շումանը և Քարթերը միասին աշխատել են հեռուստատեսային ֆիլմի նկարահանման հրապարակում և երգչուհու խոսքերով` միջադեպը տեղի է ունեցել, երբ մի օր Քարթերն իրեն հրավիրել է իր բնակարան:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: