Հայերեն   English   Русский  

Թրամփի որդին չի հավատում իր ձերբակալությանը և «ռուսական գործի» ավարտին. ABC


  
դիտումներ: 443

ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը հայտարարել է, որ չի վախենում 2016 թ. նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության պատճառով բանտում հայտնվելուց: Այդ մասին ԱՄՆ նախագահի որդին հայտարարել է ABC News հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն:

ԱՄՆ նախագահի որդու անձը «ռուսական գործում» հիշատակվում է 2016 թ. Trump Tower աշտարակում ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ կապված հանդիպման պատճառով, որի նպատակը հավանաբար նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի դեմ կոմպրոմատի ձեռքբերումն է եղել:

«Ես չեմ վախենում, որովհետև գիտեմ, թե ինչ եմ արել, և ես մտահոգված չեմ այդ կապակցությամբ», - ասել է Թրամփ կրտսերը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփ կրտսերը հերքել էր տեղեկությունն այն մասին, որ հայրը տեղյակ է եղել Trump Tower-ում իր հանդիպման մասին: Նախագահի որդին նաև ենթադրել է, որ Ռուսասաստանի միջամտության գործով Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը հավանաբար երբեք չի ավարտվի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: