Հայերեն   English   Русский  

Մարգարիտա Սիմոնյանը հարցազրույց է վերցրել Սկրիպալների թունավորման մեջ «կասկածյալներից»


  
դիտումներ: 2229

Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հարցազրույց է վերցրել երկու ռուսներից, որոնց Մեծ Բրիտանիայի իշխանությունները «կասկածում» են Սոլսբերիում ԳՀՎ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և վերջինիս դստեր` Յուլյայի թունավորման մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Չգիտեմ, թե ում հետ եք դուք անցկացրել նախորդ երեկոն, իսկ ես այն անցկացրել եմ Պետրովի և Բաշիրովի հետ: Չեմ կատակում: Շուտով կտեսնվենք», - գրել է Սիմոնյանը Telegram-ում:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Սկրիպալների թունավորման գործի մեջ կասկածյալները հայտնի են ռուսական իշխանություններին:

Պետության ղեկավարը կոչ էր արել նրանց հայտնվել և խոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: