Հայերեն   English   Русский  

Կարծում եմ՝ գաղտնալսումն արել են Քոչարյանը և նրա փաստաբանները. Ալեն Սիմոնյան


  
դիտումներ: 385

Ես վստահ եմ, որ գաղտնալսման ձայնագրությունը հրապարակելը պլանավորված երկար ակցիա է, և ես չեմ բացառում, որ էլի ինչ-որ ձայնագրություններ հայտնվեն:

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

«Ես կարծում եմ՝ պլանը եղել է հետևյալը, որ նման ձայնագրություն է ի հայտ գալիս, դրա հետևանքով ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը հրաժարական են տալիս, և քիչ անց հայտնվում է ևս մեկ ձայնագրություն, որը վերաբերում է, չգիտեմ, գուցե ինձ, կամ Նիկոլ Փաշինյանին, և հարց է առաջ քաշվում, թե դուք ինչու հրաժարական չեք տալիս»,- ասաց նա:

Հարցին, թե ում կողմից էր պլանավորված այդ գաղտնալսումը, Սիմոնյանը պատասխանեց՝ գաղտնալսումն արվել է ՀՀ երկրորդ նախագահի կողմից, նրա փաստաբանների կողմից:

«Որովհետև ես քաղաքական թիմ այստեղ չեմ տեսել, ես տեսնում եմ մի քանի փաստաբան, նկատի չունեմ այն մարդկանց, ովքեր ներկայացնում են նրան դատարանում, այլ մարդկանց, ովքեր զբաղված են Քոչարյանի փաստաբանությամբ, և դրան միացել է ՀՀԿ-ն՝ այլընտրանք չունենալով, լինելով պառակտված, չունենալով ակնհայտ լիդեր»,- նշեց նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: