Հայերեն   English   Русский  

Պոռնոդերասանուհին ԱՄՆ-ի ընտրությունների նախաշեմին Թրամփի մասին անկեղծ գիրք կներկայացնի. NYT


  
դիտումներ: 5514

The New York Times պարբերականի փոխանցմամբ` ամերիկացի պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (իսկական անունը Սթեֆանի Քլիֆորդ) հոկտեմբերին նախագահ Դոնալդ Թրամփի մասին անկեղծ գիրք կներկայացնի, որը կարող է լուրջ վտանգ ներկայացնել Թրամփի պաշտոնի համար: Գրում է Gazeta.ru-ն:

Ներկայում Սթորմի Դենիելսը դատավիճում է Թրամփի հետ անհամաձայնեցման պայմանագրի շուրջ, որը դերասանուհին անվավեր է ճանաչում: Նրա խոսքերով` 2006 թ. Դոնալդ և Մելանյա Թրամփների ամուսնությունից մեկ տարի անց իրենց սեռական բնույթի հարաբերություններ են ունեցել: Բացի այդ, նա դատի է տվել Թրամփին զրպարտության համար:

Այս շաբաթ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսի հետ գաղտնիքների չբացահայտման համաձայնության շուրջ այլևս չի պնդում:

Սեպտեմբերի 12-ին St. Martin's Press հրատարակչությունը հայտարարեց նոյեմբերին կայանալիք կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին Սթորմի Դենիելսի հուշերի հրապարակման մասին: «Գրքում կներառվի Սթորմի Դենիելսի կյանքի մասին «առաջին ամբողջական պատմությունը», պոռնոդերասանուհու կարիերայի սկզբի մասին հիշողությունները, նրա ենթադրյալ սիրավեպը Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև «այն իրադարձությունները, որոնք հանգեցրին գաղտնիության մասին համաձայնությանը և նրան ահաբեկելու անդրկուլիսյան փորձերին», - գրում է New York Times պարբերականը` հղում անելով հրատարակչության հայտարարությանը:

Ինչպես նշում է թերթը Սթորմի Դենիելսի «Լիակատար բացահայտումը» գիրքը և դրա շուրջ առաջացած սկանդալը կարող են Թրամփի նախագահության համար ամենալուրջ սպառնալիքներից մեկը դառնալ: Հիշեցնենք, որ նախորդ ամսվա ընթացքում Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենը խոստովանել էր, որ նրա կարգադրությամբ լռության համար պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար է վճարել:

Պոռնոդերասանուհու իրավաբան Մայքլ Ավենատին այդ գիրքը «չափազանց մանրակրկիտ» աշխատանք է որակել, որը նոր տեղեկություններ կսփռի Թրամփի և Դենիելսի ենթադրյալ սիրավեպի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: