Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել


  
դիտումներ: 292

Աֆղանստանի Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթուն է իրականացրել: Այդ մասին տեղեկություն տարածել է Pajhwok լրատվական գործակալության թվիթերյան էջը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մահապարտ ահաբեկիչը հարձակում է իրականացրել Աֆղանստանի Հիլմենդ նահանգի Լաշգարգա քաղաքում», - գրում է գործակալությունը:

Տուժողների և զոհերի մասին տեղեկությունները դեռևս բացակայում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահապարտ ահաբեկիչը պայթյուն է կազմակերպել Աֆղանստանի Նանգարհար նահանգում: Վերջին տվյալներով` հարձակման արդյունքում առնվազն 68 մարդ է զոհվել, 128-ը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: