Հայերեն   English   Русский  

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Արկադի Դվորկովիչին


  
դիտումներ: 415

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ,

շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին:

Արկադի Դվորկովիչը գոհունակությամբ է խոսել Հայաստանում շախմատի զարգացման մասին եւ նշել, որ տպավորված է հանրակրթության համակարգում շախմատի դասավանդման, շախմատի ուսուցիչների պատրաստման, ընդհանուր առմամբ, շախմատի տարածման մակարդակով։

Նախագահ Արմեն Սարգսյանն ու Արկադի Դվորկովիչը, ովքեր վաղեմի բարեկամներ են, մտքեր են փոխանակել «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի գործունեության, գիտության ու տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հնարավորությունների շուրջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: