Հայերեն   English   Русский  

​Կանաչ լոլիկի մուրաբա


  
դիտումներ: 3618

Մանր կանաչ լոլիկն ընտրել, լվանալ սառը ջրով, ապա գցել եռացող ջրի մեջ ու եփել 10-15 րոպե: Դրանից հետո ջուրը թափել, հովացնել, փոխադրել թասի մեջ, վրան լցնել տաք օշարակը, 2-3 ժամից դնել կրակին ու եփել 20-25 րոպե: Այնուհետև կրակից վերցնել ու դնել մի կողմ ևս 2 ժամ: Օշարակով լոլիկի եփը նույն կերպ կրկնել 3 անգամ, որից հետո եփը շարունակել մինչև պատրաստ լինելը: Բուրմունքի համար թանզիֆի տոպրակով ավելացնել մեխակ, դարչին ու հիլ, որը վերջում, մուրաբայի քափի հետ պետք է հանել:

Չափաքանակը

1 կգ լոլիկին` 1,3 կգ շաքարավազ, 400 գ ջուր, 5 հատիկ մեխակ, 2-3 հատիկ հիլ, 5-8 գ կամ մի կտոր դարչին:

«Հայկական խոհանոց» ժողովածուից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: