Հայերեն   English   Русский  

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություն կանցկացնի


  
դիտումներ: 235

Ադրբեջանական բանակը սեպտեմբերի 17-22-ը կանցկացնի լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, դրան կմասնակցեն ավելի քան 20 հազար զինծառայողներ, ավելի քան 200 միավոր տանկեր և այլ զրահամեքենաներ, 120 միավորից ավելի տարբեր տրամաչափի հրթիռային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, 10 միավոր կործանիչ և ռմբակոծիչ, մինչև 20 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար։

Մամուլի հաղորդագրությունում նշված է, որ զորավարժությունն անցկացվելու է «Ադրբեջանի նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հաստատած պլանի համաձայն»:

Հավելենք, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջին լայնածավալ զորավարժությունն անցկացվել է սույն թվականի հուլիսի 2-6-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: