Հայերեն   English   Русский  

Արմեն Կոտոլյանը նշանակվել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար


  
դիտումներ: 845

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմեն Կոտոլյանին նշանակել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար:

Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝

Արմեն Կոտոլյանին նշանակել շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար»,-ասված է որոշման մեջ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: