Հայերեն   English   Русский  

Իսրայելը դադարեցրել է սիրիացիներին մարդասիրական աջակցության տրամադրումը


  
դիտումներ: 120

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են սահմանի մոտ Սիրիայի քաղաքացիներին տրամադրվող մարդասիրական օգնության ծրագրի փակման մասին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Times of Israel պարբերականը, նման որոշում կայացվել է Սիրիայի կառավարության զորքերի հսկողության ներքո երկրի հարավի վերադարձի պատճառով:

Նշվում է, որ 2013 թվականից Իսրայելը Սիրիա է ուղարկել 1,7 հազար տոննա սննդամթերք և 1,1 միլիոն լիտր վառելիք:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը խափանել են Իսրայելի օդուժի հարձակումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: