Հայերեն   English   Русский  

Մենք քաղաքացիներին գետնին պառկեցնելուց հաճույք չենք ստանում. ոստիկանապետ


  
դիտումներ: 408

Վարչապետի ցանկացած հանձնարարական կատարվում է անհապաղ, սահմանված ժամանակում, այնուհետև զեկուցվում է

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչու են ուշանում ռեյդերը։

Նրա խոսքով՝ արդյունքներ կան, բայց չեն լուսաբանում։

Հարցին, թե մարդկանց գետնին պառկեցնելուց, ցուցադրելուց հետո՝ ի՞նչ է տեղի ունենում, Օսիպյանն ասաց, ոստիկանությունը քաղաքացուն գետնին պառկեցնելուց, մեքենային ու պատին դեմ տալուց հաճույք չի ստանում։

«Ոչ, մենք ամենևին հաճույք չենք ստանում դրանից, դա օրինական գործընթաց է, պայմանավորված է հանգամանքով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր։ Մենք որտեղի՞ց տեղեկանանք, դրանք անօրինական են, թե՞ օրինական։ Իսկ զինված քաղաքացին մշտապես համարվում է վտանգ թե ոստիկանների, թե քաղաքացիների համար»,-ասաց ոստիկանության պետը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: