Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հորդառատ անձրև ու ընկույզի մեծությամբ կարկուտ է տեղացել


  
դիտումներ: 279

Թուրքիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ խոշորագույն Ստամբուլ քաղաքում, հորդառատ անձրևներ են տեղացել, հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը:

Տեղումների հետևանքով մի շարք մայրուղիներում երթևեկությունը դադարեցվել է: Ջուրը լցվել է տների նկուղներ, մետրո, խանութներ: Անձրևաջրերի հետևանքով նույնիսկ ծովի ջուրն է կառամատույցի մոտ փոխել իր գույնը: Քաղաքացիները սեփական ջանքերով փորձել են աշխատավայրերից ջուրը դուրս բերել:

Քասթամոն քաղաքի կենտրոնում մոտ 20 րոպե ընկույզի մեծությամբ կարկուտ է տեղացել՝ վնասելով տները, ծառերն ու ավտոմեքենաները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: