Հայերեն   English   Русский  

Ստամբուլի նոր օդանավակայանի շինարարության մեջ ներգրավված հազարավոր աշխատակիցներ բողոքի ցույց են կազմակերպել


  
դիտումներ: 345

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի՝ թվով 3-րդ օդանավակայանի կառուցմամբ զբաղվող աշխատողներն այսօր առավոտվանից ցույց են սկսել՝ բողոքելով աշխատանքային պայմաններից և անվտանգության վատ պայմաններից, հաղորդում է թուրքական «Դիքեն» լրատվական կայքը:

Բանվորները հայտարարել են, որ շինարարական հրապարակում սննդի և բնակելի վայրերի պայմանները շատ վատն են, աշխատանքների ընթաքում գրանցվել են աշխատողների մահվան և վնասվածքների ստացման բազմաթիվ դեպքեր, որոնք հասարակութունից թաքցվել են:

«Ամեն օր մահվան երկու դեպք է գրանցվում: Ամեն օր մեր ընկերները վնասվածքներ են ստանում: Մեր ընկերներից մեկը ներկայումս հիվանդանոցում է. մեզ ասում են, որ նա վերակենդանացման բաժանմունքում է, սակայն մենք չենք կարողանում տեղեկություն ստանալ»,- ասել է ցուցարարներից մեկը:

Նախատեսվում է, որ Ստամբուլի երրորդ օդանավակայանի բացումը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: