Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Լոպեսի անհաջող ամառային կերպարները. Լուսանկարներ


  
դիտումներ: 1883

Հավանաբար Ջենիֆեր Լոպեսն այն համաշխարհային աստղերից չէ, որոնք կարող են վատ զգալ իրենց հասցեին հնչած քննադատության պատճառով: Միանշանակ չարժե ակնկալել, որ վերջերս շատ հաճախ երկրպագուներին իր անհաջող կերպարներով հիասթափեցրած Լոպեսը կարող է փոխել ոճը: Ամառվա երեք ամիսների ընթացքում երգչուհին հասցրել է բազմաթիվ անհաջող կերպարներով ներկայանալ հանրությանը: Գրում է Krasotka.cc-ն:

Վերջին շրջանում Ջենիֆեր Լոպեսը սկսել է այնպիսի կերպարներով հանդես գալ, որոնք ընդգծում են տարիքը և տգեղացնում սեքսուալ և բարեկազմ մարմինը:

Չնայած այն հանգամանքին օր երգչուհին ամեն օր ժամեր շարունակ մարզվում է, փորձում առողջ ապրելակերպ վարել, կոսմետոլոգի այցելել (ևպետք է նշել, որ նրան հաջողվել է 49 տարեկան հասակում չափազանց գեղեցիկ արտաքին տեսք ձեռք բերել մշտական խնամքի և մարզադահլիճում անցկացրած ժամերի շնորհիվ), միևնույն է այդ ամենը երկրորդ պլան է մղվում, երբ նա հերթական անգամ բազմերանգ լեգինսներ կամ վարդագույն ուլտրա կարճ զգեստ է կրում, որը կարծես դստեր զգեստապահարանից վերցրած լինի:

Հիշեցնենք նաև, որ 2010թ. US Magazine ամսագրի վարկածով երգչուհին «Տասնամյակի ոճի կուռք» էր ճանաչվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: