Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսման հետ կապ չունի. փաստաբաններ


  
դիտումներ: 361

«Պարոն Քոչարյանն այդ ձայնագրման հետ նույնքան առնչություն ունի, որքան այստեղ նստած յուրաքանչյուր անձ: Այն տարբերությամբ , որ գաղտնալսման բովանդակությունը նրան է ամբողջությամբ վերաբերում»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում պատգամավոր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսել և ձայնագրել է Ռոբերտ Քոչարյանը:

Լրագրողներից մեկը նկատեց՝ « վախեցած դատավոր» արտահայտությունը հնչում է թե գաղտնալսված հեռախոսազրույցում, թե Քոչարյանի հարցազրույցում. արդյո՞ք դա պատահականություն է:

«Ես նիստին ներկա եմ եղել, էթիկապես չեմ կարող ինձ թույլ տալ օգտագործել «վախեցած» բառը, բայց որոշակի անհանգստություն կար: չեմ ուզում ավել գնահատակն տալ՝ վախեցած էր, թե՝ չէ: Դա այն բառը չէ, որ 2 տարբեր տեղերում nինչ-որ խնդիր առաջացնի: Դա պարզապես զուգադիպություն է, կապ չի կարող լինել: Մտքեր հնչեցին, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն է գաղտնալսել, այլև իր փաստաբաններն են գաղտնալսել և տարածել : Ուղղակի շատ կարճ ասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում:Անհեթեթությունները հետագա մեկնաբանման ենթակա չեն »,- ասաց Քոչարյանի փաստաբաններից մյուսը՝ Արամ Օրբելյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: