Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ում փոթորկի հետևանքով 150 մարդ ծուղակում է հայտնվել


  
դիտումներ: 223

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Հյուսիս Կարոլինա նահանգի Նյու Բեռն քաղաքում գրեթե 150 մարդ իրենց սեփական տներում, որոնք ողողվել են Ֆլորենս փոթորկի պատճառով, ծուղակում է հայտնվել: Գրում է Gazeta.ru-ն:

Տարածված տեղեկությունների համաձայն` տասնյակ բնակիչների չի հաջողվում դուրս գալ ողողված տներից և փրկարարների ժամանմանը նրանք ստիպված տանիքներում և ձեռնահարկերում են սպասում:

Քաղաքի թվիթերյան էջում տարածված հաղորդագրության համաձայն` մոտ 200 քաղաքացու արդեն հաջողվել է դուրս բերել քաղաքից, իսկ ևս 150-ը սպասում է արտակարգ իրավիճակների ծառայության օգնությանը:

Հեռուստաալիքի նաև հայտնում է, որ արևադարձային ցիկլոնը Միացյալ Նահանգներ անձրևների տեսքով մոտ 38 տրիլիոն լիտր տեղումներ կբերի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում Ֆլորենս փոթորիկի պատճառով ավելի քան հազար չվերթներ են հետաձգվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: