Հայերեն   English   Русский  

ՀՔԾ-ն Քոչարյանին վերագրում է խոսքեր, որոնք չեն հնչել. փաստաբան


  
դիտումներ: 2038

«Իրավապահները փորձում են ցնցող տեղեկություններ տալ, դրանով շելեով մարդկանց ուշադրությունը հարցի բուն էությունից»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության տարածվելու հետո Սասուն Խաչատրյանը աղմկահարույց բացահայտումներ էր կատարել «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ: Մասնավորապես, ըստ նրա՝ այդ դեպքերի ժամանակ մահացած ներքին զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այն խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի:

Ըստ փաստաբանի՝ դա շատ լուրջ հայտարարություն է. «Նման հայտարարություն անելու համար , դա անողը պետք է առնվազն այդ կրակողի անունն իմանար, մեղադրանք պետք է առաջադրված լիներ, էլ չեմ ասում, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ պետք է լիներ: Նրանք դեռ այդ մարդուն մեղադրանք չեն առաջադրել, չունեն այդ աստիճանի ապացույցներ, որ կարողանանա ասել՝ ով է արել դա, բայց ասում են, որ այսինչ ուժերի կողմից է արվել ՝այսինչ նպատակով: Չի կարելի էդպես»:

Նրա խոսքով՝ եթե իրավապահ մարմինները ապացույցներ չունեն, ապա պետք է լուռ մնան և հանրությանը հուզական վիճակում չպահեն:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյան իր հերթին նշեց․«Չընդունելով ՀՔԾ պետի բերած օրինակը, անկախ նրանից՝ ով է սպանել պարոն Աբգարյանին, միևնույնն է, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում, տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում արձանագրվել է դատական իշխանությանը միջամտելու փորձ։ Թող հարուցվի գործ Աբգարյանին սպանելու գործով, մեղադրյալն էլ թող պատժվի, որից հետո կասենք շնորհակալություն, պարոն Խաչատրյան, լավ գործ արեցիք։ Մեր բոլորիս նպատակը 10 զոհի սպանության բացահայտումն ու արդարության վերականգնումն է»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ ՀՔԾ-ն փորձում է կապ ստեղծել Տիգրան Աբգարյանի սպանության և արտակարգ դրության սահմանման հետ։ «Ներկայացնեմ, թ եինչպես է աշխատում Հատուկ քննչական ծառայությունը: Նրանք Քոչարյանին կամ պաշտպաններին են վերագրում խոսքեր, որոնք չեն հնչել և այդ խոսքը հակադարձելով՝ ապացույցներ են բերում։ Ռոբերտ Քոչարյանը չի նշել Աբգարյանի անունը, նա տվել է ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանի անունը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: