Հայերեն   English   Русский  

Ժան-Կլոդ Վան Դամը կժամանի Երևան


  
դիտումներ: 1472

Comedy club փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին Երևան կժամանի աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան Ժան-Կլոդ Վան Դամը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին Comedy club production-ից, աշխարհահռչակ դերասանը փառատոնի նախագծի նկարահանումների պաշտոնական հյուրն է:

Նկարահանումներն անցկացվելու են սեպտեմբերի 15-16-ը «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Այդ օրերին Երևանում կլինեն նաև ռուսական շոու բիզնեսի ճանաչված աստղեր:

Ժան Կլոդ Վան Դամը հոլուվուդյան կինոդերասան է , մարտարվեստի վարպետ՝ հայտնի իր էքշըն ժանրի մարտաֆիլմերով, որոնցից առավել հաջողվածներն են «Արյունոտ սպորտը» (1988 թ.), «Քիքբռնցքամարտիկը» (1989 թ.), «Կրկնակի հարվածը» (1991 թ.), «Ունիվերսալ զինվորը» (1992 թ.), «Դժվար թիրախը» (1993 թ.), «Ժամանակի ոստիկանը» և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: