Հայերեն   English   Русский  

Ռուսաստանը կօժանդակի Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջման հասնելուն. Զախարովա


  
դիտումներ: 910

ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան նախօրեին կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Իհարկե, մենք վերլուծում ենք այն ամենը, ինչ ասվում է, այդ հայտարարությունները, որոնք հնչում են համապատասխան երկրներում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մենք ելնում ենք այն փաստից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, հակամարտության կողմերի համաձայնագրերի հիման վրա», - հայտարարել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքերով` Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի կողմերին միջնորդական օժանդակություն ցուցաբերել, որն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար:

Մարիա Զախարովան նաև հայտարարել է, որ հակամարտության կողմերը ևս իրենց հերթին «պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծեն առաջ շարժվելու համար»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: