Հայերեն   English   Русский  

Թրամփը խիստ քննադատության է արժանացել


  
դիտումներ: 424

Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատության է արժանացել այն բանից հետո, երբ կասկած է հայտնել, որ նախորդ տարի Պուերտո Ռիկոյում «Մարիա» փոթորկի հետևանքով զոհված 3000 քաղաքացիների պաշտոնական թիվը համապատասխանում է իրականությանը: Գրում է Gazeta.ru-ն:

Թրամփը մեղադրել է դեմոկրատներին, որ նրանք չափազանցրել են այդ թիվն այն նպատակով, որպեսզի ինքնը հնարավորինս ավելի վատը երևա:

«Մարիա» փոթորիկը Պուերտո Ռիկոյում մոլեգնեց 2017 թ. սեպտեմբերին: Պուերտո Ռիկոյի նահանգապետը անցյալ ամիս հայտարարեց, որ փոթորկի հետևանքով նախկինում հայտարարված 64 զոհերի թիվն աճել է մինչև 2975-ի այն բանից հետո, երբ անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զոհերի թիվը նախկինում մեծապես թերագնահատված է եղել: Նախորդ զեկույցներում Պուերտո Ռիկոյի իշխանությունները նշում էին, որ փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասնում է մոտավորապես 1400-ի:

Թրամփի խոսքերը քննադատության են արժանացել ոչ միայն Պուերտո Ռիկոյի բնակիչների շրջանում, որտեղ անցյալ տարվա աղետի հետևանքները դեռևս չեն կարգավորվել, այլ նաև բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում:

«Պուերտո Ռիկոյի զոհերը և Պուերտո Ռիկոյի ժողովուրդը արժանի չեն, որպեսզի իրենց ցավը կասկածի տակ դնեն», - ֆեյսբուքյան գրառումով նահանգապետ Ռիկարդո Ռոսելոն արձագանքել է Թրամփի հայտարարությանը:

Ներկայումս ԱՄՆ-ում մոլեգնում է «Ֆլորենս» փոթորիկը, որի պատճառով Հյուսիսային Կարոլինա նահանգի Նյու Բեռն քաղաքում շուրջ 150 մարդ սեփական տների ողողվելու պատճառով ծուղակում է հայտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: