Հայերեն   English   Русский  

«Իմ քայլը» դաշինքը խախտել է Ընտրական օրենսգրքի դրույթը


  
դիտումներ: 742

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավի ընթացքում թույլ է տվել սխալ,

որի արդյունքում խախտվել է Ընտրական օրենսգրքի դրույթը. դաշինքի թեկնածուի պաստառները փակցված են ոչ թե դրա համար սահմանված հատուկ վայրերում, այլ փողոցների պատերին։

Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն, հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն`

1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա.

2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում:

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: