Հայերեն   English   Русский  

Վանաձորում ստեղծված արտադրամասը ֆերմերներին կապահովի մատչելի կարկտապաշտպան ցանցերով


  
դիտումներ: 2033

Բացառապես իտալական սարքավորումներով Վանաձորում ստեղծված հակակարկտային ցանցերի արտադրամասի արտադրանքը կարող է բարձր արդյունավետությամբ պաշտպանել գյուղացու բերքը եղանակային անբարենպաստ պայմաններից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 14-ին մի խումբ պաշտոնյաներ և լրագրողներ տեղում ծանոթացան արտադրամասի գործունեությանն ու զրուցեցին դրա տնօրենի, ծրագրի իրականացման աջակիցների հետ:

«Հակակարկտային ցանցի կիրառման դեպքում բերքի անվտանգությունն ապահովվածկլինի հարյուր տոկոսով: Այլ երկրներից Հայաստան ներմուծված նման ցանցերփորձարկվել են Արարատյան դաշտում, որտեղ շատ են խաղողը, ծիրանը: Արդյունքըբարձր է եղել: Ներկրված ցանցերի գինը բարձր է, իսկ տեղական հումքով և մերաշխատուժով ստեղծված ցանցերի արժեքն անհամեմատ մատչելի կլինի»,- նշեց հակակարկտային ցանցերի արտադրամասի ղեկավար Արմեն Ղարաջյանը:

Նա ասաց, որ արտադրամասում դեռ անելիքներ կան. նախատեսվում է բետոնե սյուների, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող աքսեսուարների (տոպրակներ, տարբեր մթերքների տեղափոխման համար անհրաժեշտ պայուսակներ և այլն) արտադրություն իրականացնել:

Ղարաջյանի խոսքով` հակակարկտային ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի (այդ թվում՝ բետոնե սյուների) արտադրությունը նորարարական արտադրություն է ո՛չ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում, հետևաբար, իրենք հույս ունեն, որ արտադրանքը կարտահանվի նաև հարևան երկրներ` Վրաստան, Իրան և այլուր:

Կարկտապաշտպան ցանցերի և սյուների արտադրության և իրացման ծրագրի ղեկավարԱշոտ Հարությունյանն ընդգծեց, որ հակակարկտային ցանցերն աշխարհում վաղուց են կիրառվում և բերքի անվտանգության ապահովման ամենաարդարացված տարբերակներից են:«Մենք փորձեցինք այդ ցանցերի արտադրությունը կազմակերպել Հայաստանում,որպեսզի հնարավորության սահմաններում իջեցնենք դրանց ինքնարժեքը ֆերմերներիհամար»,- պատմեց նա ու հավելեց, որ արտադրական գործընթացն իրականացվելու է երեք հերթով: Հիմնական աշխատուժը Վանաձորից է և հարակից տարածքներից:

Գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, ծանոթանալով արտադրամասի աշխատանքին, շեշտեց, որ դրա բացումը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:«Հուսամ` գործարանը մի քանի տասնյակ նոր աշխատատեղեր կստեղծի: Մերնախարարությունն ունի ծրագիր, որը գյուղացիներին հնարավորություն կտա երկուտոկոսով վարկ վերցնել և ձեռք բերել հակակարկտային ցանցերը»,- նշեց Քամալյանը:

Արտադրամասի ստեղծման մեջ ներդրում են կատարել «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն, «Carmac» ընկերությունը:






Մեկնաբանություններ - 1

SergioIsomb     19.09.2018 Женщины СНГ могут получить Гражданство Израиля. Брак. Можно Формальный. Гарантия 100%. Дорого. Обращаться на почту znakfortune@gmail.com
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: