Հայերեն   English   Русский  

Խորհրդարանում ընդունել են Ժիլբեր Լյուկ Դըվինազին


  
դիտումներ: 822

Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության խորհրդարան է այցելել Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր Լյուկ Դըվինազը:

Բարձրաստիճան հյուրին նախ ընդունել է խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը: Կարևորելով ֆրանսիացի սենատորի այցը Արցախ Երևանում Ֆրանկոֆոնիայի վեհաժողովի նախօրյակին՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ ընդգծել է այն հանգամանքը, որ Ֆրանսիայի հետ տարիների ընթացքում հաստատված բարեկամական հարաբերությունները տարեց տարի զարգանում են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժիլբեր Լյուկ Դըվինազը նշել է, որ Հայաստան է ժամանել ֆրանսիական պատվիրակությամբ կազմում և չէր կարող չօգտագործել առիթը նաև Արցախում լինելու համար: Հանդիպման ընթացքում ֆրանսիացի խորհրդարանականը ներկայացրել է Հայաստանում ունեցած հանդիպումները և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Այնուհետև հանդիպումը շարունակվել է խորհրդարանի «Արցախ-Ֆրանսիա» բարեկամական շրջանակի անդամների մասնակցությամբ, որի ընթացքում արծարծվել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղություններին և առկա ներուժին, Արցախում ֆրանկոֆոնիայի հետևողական զարգացմանը և այս բնագավառում երիտասարդության համար նոր հնարավորությունների ստեղծմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը և Ֆրանսիայում ԱՀ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Արցախի Հանրապետության

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: